Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում


Այս շաբաթ նույնպես մենք ունեցել ենք շատ հետաքրքիր նածագծեր, օրինակ՝ Քանդակի դպրոցում շարունակել ենք մեր կավե աշխատանքները, ինձ անչափ հաճելի է կավով աշխատելը։ Ճամբարի այն օրերին, երբ մենք պետք է հաճախենք Քանդակի դպրոց, ես մեկ այլ տիպի հրճվանք եմ զգում և փորձում եմ, ինչքան հնարավոր է, պատասխանատու վերաբերվել աշխատանքիս։

Շաբաթվա ընթացքում գնացել ենք նաև սահադաշտ, որտեղ սահելը բարդ էր, բայց մեր խմբի մեծամասնությունը, ի վերջո, հաղթահարեց ընկնելու վախը և սկսեցինք քիչ ավելի արագ սահել, այն էլ՝  առանց բռնվելու: 

Երկրորդ անգամ իրականացրինք նաև սովորող-սովորեցնող նախագիծը՝ բարբառային ընթերցումներ կրտսեր սեբաստացիների համար այս անգամ Արևելյան դպրոց-պարտեզում, որտեղ ես, ի դեպ, սովորեցի շատ բարբառային բառեր: Ունեցել ենք նաև մարզական պարապմունքներ, որոնք ես, եթե անկեղծ, այնքան շատ չեմ հավանում:

Քիչ էր մնում մոռանայի նշել «Մեծամոր» թանգարան մեր այցի մասին, որի մասին ես ունեմ առանձին լուսաբանում:

Оставьте комментарий