Արատես

Ճամբարային երրորդ շաբաթը մեր ջոկատի համար նախատեսված էր Արատես դպրական կենտրոնում եռօրյա ձմեռային ճամբար իրականացնելու համար: Արատեսում մենք ունեցել ենք մի շարք ծավալուն և հետաքրքիր նախագծեր: Մինչ Արատես հասնելը, Եղեգիս գյուղում մենք տեսանք գյուղի դպրոցի սովորողներին և ուսուցիչներին, զրուցեցինք նրանց հետ, իսկ նրանք մեզ համար արտասանեցին ոտանավորբներ: Հետո քայլեցինք Զորաց վանք, ապա՝ Արատես: Արատեսում ընկեր Վարդանը մեզ սովորեցրեց պատրաստել ավելուկով ապուր, իրականացրել ենք քայլարշավներ, երեկոները պլեճ էինք պատրաստում և հավաքվում տաք վառարանի շուրջ, թիմային խաղեր էինք խաղում, բարբառային զրույցներ իրականացնում, վայելում Արատեսյան խոտաբույսերով թեյ և այլ հետաքրքիր բաներ:
Ճամբարային երեք օրերն անցան բավականին ջերմ միջավայրում, շատ ուրախ տրամադրությամբ:

Оставьте комментарий