Հաղթահարեցինք բարձունք դեպի գութանասար

Մենք գնացինք դեպի գութանասար, ճանապարհը անցավ շատ ուրախ, բայց արագ, այնդեղ ցուրտ էր, բայց դա լավ էր, քանի որ տաք եղանակին իմ կարծիքով ավելի դժվար կլիներ, ճանապարհը երկար էր, բայց մենք գնացինք, բարձրաձանք մենք ավելի արագ քան ընդանրապես, երբ արդեն հասանք, մենք տեսանք հետաքրքիր տեսարաններ: Նաև այնդեղ մեզ ուսուցիչներից մեկը մեզ սովորեցրեց թե ինչպես է պետք օգտվել հատուկ պարանով: Մենք հանգստանալուց հետո սկսեցինք հետ գնալ, որ ճիշտն ասեմ իջնելը շատերի համար ավելի դժվար էր, բայց դա էլ հաղթահարեցինք: Հետ գնալուց արդեն մի տեսակ հոգնել էինք, բայց մեկա ուրախ անցավ: Շատ շնորհակալություն հիանալի օրվա համար:

Ոտքով ճանապարհ֊9ժ.38ր.

Մեքենայով ճանապարհ֊1ժ.4ր.

Գութանասար, հանգած հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնաշղթայում։ 

Բարձրությունը 2299,6 մ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։

Լանջերը ունեն 25-45° թեքություն։

Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։ Ունի հրաբխային ծագում։ Լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ, գագաթային մասը՝ մարգագետիններով:

Անտառային նրբագեղիկ

Մարմնի երկարությունը 14, 5 սմ է, թևերի բացվածքը՝ 19-21 սմ, կենդանի զանգվածը՝ 20-22 գ։ Փոքրամարմին է՝ դեղնամոխրագույն փետրավորմամբ, կտուցը՝ բարակ։

Մարմինը վերևից շիկակարմիր-դարչնագույն է, գագաթը, մեջքը, թևերը՝ խայտավոր։ Գլխից մինչև փորը մոխրագույն է, մարմնի կողքերին կան մուգ խայտեր։ Թաքնված թռչուն է, գորշ փետրավորման շնորհիվ՝ դժվար ճանաչելի։ Գետնին քայլում է կարծես սողալով՝ ընդհատ-ընդհատ շարժումներով, թաքստոցից ոչ հեռու։ Լայնորեն տարածված տեսակ է, բնակվում է խիտ անտառներում, թփուտներում, գետաձորերում, պտղատու այգիներում։

Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, հատապտուղներով։

Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի 2-րդ տասնօրյակին։ Կրկնակի բազմացման ժամանակ արուների ակտիվ երգը լսելի է նաև հունիս-հուլիսի ընթացքում։ Առաջին բները գրանցվում են ապրիլի սկզբից։ Բույնը գավաթաձև է՝ ճյուղերից, մամուռից, բրդից, ձիու մազից։ Բնադրում է թփուտներում, հավանաբար պատրաստում են էգը և արուն՝ 10 օրվա ընթացքում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի 1-իև կեսերից մայիսի 2-րդ տասնօրյակի ավարտը։ Դնում է 20 մմ տրամագծով, կանաչավուն կապույտ 4-5 ձու։ Ձագերը ձվից դուրս են գալիս թխսակալման 14-րդ օրը. ամենավաղ ժամկետը մայիսի 1-ին տասնօրյակից մինչև ամսվա վերջն է։

Անտեսված կապտաթիթեռ

18-22 մմ առջևի թևի երկարությամբ ոչ խոշոր չափի թիթեռ է։ Մետաղական փայլով թևերի ընդհանուր երանգը կապույտ է, իսկ շատ ուժեղ արտահայտված եզրի մգացումը երբեմն հասնում է մինչև թևի միջին մասը։ Այս տեսակի էգը դարչնագույն է։ Թևերի ստորին մակերեսն ունի սեռին բնորոշ հետին թևերի վրա լավ արտահայտված սպիտակ մանրագիծ:

Թարգմանություն

Երբ երկու ինֆուզորիան ժամանակաոր միանում են իրար, ամեն մեկի մեջի միկրանուգլիուսը կիսվում է երկու մասի, և դառնում է երկու միկրանուգլիուս, որոնցիծ մեկը ավելի ակտիվ է քան մյուսը, պրիլիգայուշի բջիջները փոխվում են միկրանուգլիուսներով: Նոր միկրանուգլիուսները ամեն բջիջում խառնվումա  ավելի քիչ  ակտիվ միկրանուգլիուսով: Այդ ժամանակաշրջանում մակրանուգլիուսները հանդիպում են, իսկ ավելի ուշ միկրանուգլիուսների փոխմանից հետո դառնումա նոր միկրանուգլիուս: