Խաղաղություն

Խաղաղությունը կարող է լինել ինչպես հանգամանքային, այնպես էլ ներքին ձևացած կոնֆլիկտ անհատականությունում: Հանգամանքային խաղաղության խաղտման դեպքում՝ մեծամասնությամբ, մարդը չի կարող ոչինչ փոխել կամ ազդել գործընթացի վրա, և նման դեպքերում մարդուն մնում է միյայն փորձել հանգստանալ և փրկել սեբական անձին, փորձելով գտնել ելք իրավիճակից, և ինչպես ասացի՝ մադը կարող է նաև ինքն իր խաղաղությունը խաղտել, կրկին ինչ որ դեպքի ազդեցության պատճառով, և հիմա հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս դուրս գալ տագնապից և վերադառնալ հարմարավետության շրջան. շատ փիլիսոփայություններում՝ օրինակ <ստոիցիզմում>, ասվում է, որ նման ժամանակներում անհատին ճիշտ է վարվել խելացի ձևով, հարկավոր է կշռադատել և վերլուծել իրավիճակը, որպեսզի հասկանալ, թե ինչի վրա նա կարող է ազդել, և ինչի վրա ոչ, պետք է հասկանալ, թե ինչն է առաջնային և երկրորդային և ճիշտ վերլուծելով դուրս գալ կոնֆլիկտից, բայց եկեք թողնենք <ճիշտ> ասվածը և փորձենք հոգեբանության միջոցով հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում: Շատ հեշտ է դատել իրավիճակը և մարդուն կողքից, բայց իրականում ամեն ինչ այնպես չէ, ինչպիսին է մեր երևակայության մեջ, կողքից դատելով մենք գտնում ենք պատասխանը, բայց հաճախ՝ արդեն հայտնվելով իրական իրավիճակում, երբ մարդու հետ երևակայությունից դուրս է մի վատ բան լինում, մարդը մեծամասնությամբ կորցնում է առողջ դատելու ունակությունը, մատնվելով տագնապի, որն առաջանում է հանգամանքների ճնշման պատճառով, ոչ միշտ են մեր սպասումները համապատասխանում իրականությանը: Վտանգի մեջ գտնվելով և խաղաղությունը խաղտելով մեր էգոն առաջնային հենց մեր մասին է մտածում: Ես կարծում եմ, որ այս հարցը չունի ճիշտ պատասխան, քանի որ հիմա իմ դատողությունները կարող են լիովին տարբերվել իմ գործողություններից: