Մեծամոր

Հունվարի 20-ին մեր ճամբարային խումբը ճամփորդեց դեպի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան և Զվարթնոցի տաճար, որտեղ մենք իմացանք և վերցրեցինք մեզ համար շատ նոր և կարևոր բաներ, մենք տեսանք հնագույն մարդու կմախք, մեզ ասացին, որ այն տղամարդու կմախք է, և այդ փաստը հասկանալն շատ բարդ չէր ոչ միայն անատոմիայի իմացության շնորհիվ, այլ նաև մեր պապերի հավատքի ու սովորությունների: Տղամարդը պառկած էր  աջ կողմի վրա, իսկ կանանց պարկեցնում էին ձախ կողմի վրա, քանի որ հավատում էին, որ կանայք չարիք են, ինչպես գիտենք, աջը լավի, բարու խորհրդանիշն է, իսկ ձախը, համապատասխանաբար, աջի հակառակ ուղղությամբ է թեքված, հետևաբար չարն է: Մի խոսքով, եթե հին ժամանակներում մեկին հաջողվեր դառնալ թաղման ականատես, նա կկարողանար հասկանալ, թե ինչ սեռի է պատկանում հանգուցյալը միյայն նրա պառկած դիրքից․․․այ այսպիսի խտրականություն:

Նախկինում ձիերին տալիս էին մեծ նշանակություն, նույնիսկ ձիերն ունեին իրենց անձնական ոսկե զարդերը, բայց  դա էլ հասկանալի է․․․չէ՞ որ մեծ ճամփորդությունները, պատերազմները, այդ ամենն առանց ձիերի շատ բարդ կլիներ, եթե ոչ՝ անհնարին:

Մենք տեսանք նույնիսկ զարդանախշեր, որոնց վրա պատկերված էր Հիտլերի ֆաշիստական նշանը, պարզվում է, այն մինչ այդ էլ ուներ իր իմաստը, և միյայն հետո է Հիտլերն այն «սեփականացրել»։ Ի դեպ, եթե նշանի ծայրերը թեքված էին դեպի աջ, դա կրկին լավի ցուցանիշն էր: Մոռացա նաև նշեմ, որ մահանալուց մարդկանց թաղում էին թեթևակի կծկված դիրքով, քանի որ հենց մարդը ծնվում է, նա գալիս է այս աշխարհ ևս կծկված, հետևաբար ուղարկում են մարդկանց հետ այն աշխարհ նույն ձևով: Թանգարանում մենք նաև դիտեցինք հետաքրքիր ֆիլմ:

Շրջեցինք նաև պեղավայրում, իսկ հետո այցելեցինք Զվարթնոցի տաճար, որով էլ ավարտեցինք մեր ճամբարային-ճամփորդական հետաքրքիր օրը։

Оставьте комментарий