Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում:

Իմ առաջին ուսումնական շրջանի ընթացքում՝ եթե անկեղծ, ես չեմ եղել շատ ակտիվ, ինչպիսին առաջ էի: Այս տարի՝ լինելով 9րդ. դասարանում, պատասխանատվություն մենք պարտավոր ենք կրել ավելի շատ, քան անցած տարիներին, քանի որ քննական տարի է, և թեկուզ ես շատ չեմ ճամփորդել, բայց համենայն դեպս մասնակցել եմ նախագծերին և գրել եմ բազմաթիվ էսսեներ: Մի քանիսը ես կներկայացնեմ:

Գրականություն:

Գրականությունից ունեմ շատ նյութեր, որոնցով կկիսվեմ: Օրինակ՝ էսսեները, սիրում եմ գրել էսսեներ և կիսվել իմ կարծիքով տարբեր ստեղծագործությունների մասին, ահա մի քանի օրինակ:

Հետաքրքրասեր Բեսսին

Պատրանք

Երկու արվեստագետը

Սիրելու տարիք

Փոքրիկ դրախտ

Գրականության ժամին մենք այցելել ենք Ավ.Իսահակյանի տուն թանգարանը, որի մասին նույնպես ունեմ պատում:

Այցելություն Ավ.Իսահակյանի տուն թանգարան:

Եվ ահա մի քանի լուսանկար, որոնք ես արել եմ:

Բայց անձամբ իմ համար, ամենահետաքրքիր իրադարձությունը գրականությունից դա նախագիծն էր, որին ես մասնակցել եմ: Իսկ ավելի կոնկրետ՝ հանդիպում, որտեղ մենք խոսում էինք մեր ընթերցած գրքերից և վերլուծում նրանք: Կարծում եմ, այս ուսումնական շրջանի մեջ՝ այդ օրը եղավ իմ ամենահիշվողը և հետաքրքիրը:

Գրականության դասերը սկսել ենք գրաբար ուսումնասիրելով:

Հայոց լեզու:
Հայոց լեզվի դասընթացներից մենք իմացել ենք, թե որտեղից են ծագում մեզ հայտնի տարբեր բառեր, նրանց վերլուծությունը և նույնիսկ անցած ճանապարհը մինչև մեր ժամանակներ:

Օրինակ՝

Առաջ, կթել, խաղաղություն և այլն:

Եվ նույնիսկ արտահայտում էինք մեր կարծիքը տարբեր թեմաների շուրջ առաջադրանքների միջոցով..

https://anjeladadoyanwordpresscom.wordpress.com/2022/12/21/12104/

Ռուսերեն;

Ռուսերենի դասերին մենք նույնպես գրել ենք բազմաթիվ շարադրություններ՝ ամենատարբեր մարդկության թեմաների շուրջ, ինչպես նաև մեր վերլուծական աշխատանքները ստեղծագործությունների շուրջ, ահա ևս մի քանի օրինակ:

ВЫСТРЕЛ, Талант рождается из труда, Мнение окружающих или наше собственное счастье? Чтобы достичь чего-либо, нужно проделать путь…Кусочек глины и чашка, По закоулкам моей памяти:

Անգլերեն:

Անգլերենի դասերին մենք պատրաստվում էինք քննություններին, գրելով և բացելով լեզուն, այսինքն՝ գրում էինք շարադրություններ, ամեն անգամ ուղելով մեր սխալները և առաջ գնալով, ահա մի քանի իմ աշխատանք:

Your school trips. Tell about your last trip or about the trip which you liked most of all.

Folk music and dance classes in our school. The song and dance which I like most of all.

The Internet in my life. The advantages and disadvantages of Media education.

Եղել է նախագիծ, որտեղ պետք էր գրել այն անձնավորության մասին, ով ըստ մեզ՝ փոխել է աշխարհը:

The persons who changed the world.

Նաև՝ քանի որ Ավ.Իսահակյանի տուն թանգարան այցելելը միասնական նախագիծ էր, ես ունեմ նույն պատումը նաև անգլերեն:

Ֆիզիկա:

Ֆիզիկայից կարող եմ ներկայացնել մի նախագիծ, որին ես պատրաստվել էի, բայց ցավոք՝ նա չեղափոխվեց, բայց ահա սկզբնական պատրաստությունը և վայրի ուսումնասիրումը:

Սինոֆսիս Արմենիա

Արվեստ:

Արվեստի դասերին մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ առասպելներ, ինչ է իրենից ներկայացնում հայրենասիրությունը,փորձել ենք հասկանալ տարբեր կերպարների հոգեբանությունը՝ ինչի միջոցով նաև զուգահեռ ինքներս մեզ ենք վերլուծել:

Իկարը և Դեդալը

Պանդորայի արկղը

Պիգմալիոն

Հեռա

Ապոլլոն և Դափնե

Իհարկե, այսքանով չեն սահմանափակվում իմ առաջին կիսամյակի աշխատանքները, սա ընդամենը մի փոքր հատվածն էր, որպես օրինակ: Բայց միևնույն է հաջորդ կիսամյակ ես կփորձեմ աշխատել ավելի լավ, և լինել ավելի ակտիվ:

Оставьте комментарий