Իմ երազանքների աշխարհը

Ես այս աշխարհը իհարկե սիրում եմ, այն լավն է, սիրուն է և այլն… Բայց ես կուզեի ապրել լրիվ ուրիշ երկրում, որտեղ օրինակ,մարդիկ իրար չէին վճարի գումարով, այլ հակառակը, ամեն ինչ կլիներ անվճար: Այնտեղ մեքենաների տեղը կլինեին օճառե պղպջակներ: Մարդիկ կնստեին պղպջակների մեջ և կգնային խաղահրապարակ: Եթե այս աշխարհում մարդիկ 5 օր գնում են աշխատանքի կամ դպրոց և ընդամենը 2 օր  են հանգստանում , այնտեղ մարդիկ 3 օր կգնան աշխատանքի կամ  դպրոց, իսկ մնացած օրերը կհանգստանան: Այնտեղ մարդիկ չեն կռվի իրար հետ և կենդանիների հետ: Եվ այնտեղ չի լինի գաղութ, քանի որ ոչ ոք գողություն չի անի, չէ որ ամեն ինչ անվճար է: