Ազատություն

Ազատությունը ամեն մարդ տարբեր է հասկանում, օրինակ, ինչ որ մեկը տեսնում է ազատությունը այնպես, որ ամեն ինչ կարող է անել, ինչ գա մտքին կարող է իրագործել, իսկ մեկ ուրիշը հասկանում է, որ ազատությունը դա երբ մարդը պարտաոր է անել իրենից պահանջված աշխատանքները, բայց ազատ է նրանց մեջ, մեկ ուրիշնել ազատությունը հասկանում է խոսքի մեջ, օրինակ ամեն մարդ կարող է հայտնել իր կարծիքը: Հիմա շատ երեխաներ չեն կարող հայտնել իրենց կարծիքը ծնողներին, քանի որ չեն զգում իրենց ազատ նրանց հետ, բայց կարող են հանգիստ հայտնել իրենց կարծիքը ընկերներին, քանի որ գիտեն, որ ընկերները կլսեն և կհասկանան: Ինձ համար ազատությունը դա երբ մարդն ազատ է իր գործողությունների և կարծիքի մեջ, բայց ես չեմ կարծում, որ մարդը կարող է անել ամեն մի իր ուզածը և շարունակել ազատ լինել, ես կարծում եմ, որ մարդը պետք է ազատ լինի, բայց դուրս չգա իր սահմաններից: Առաջներում, օրինակ Եվրոպայում թույլ չեին տալիս, որ աշխարհը առաջ գնա, չեին թողնում, որ մարդիկ տարբերվեն, մարդը չեր կարող նոր մտքերն արտահայտել, և իմ կարծիքով դա ազատության մեջ սահմաններ դնել է: Եվ նույն իսկ մեր դպրոցում, երբ կան ազատության մեծ սահմաններ, մեկ է պետք է մնալ իրավունքների մեջ և նրանցից դուրս չգալ: Կամ բերեմ օրինակ Գերմանիան, շատերը կարծում են, որ այնդեղ ազատություն չկա, քանի որ այնդեղ ոչ մեկ չի կարող նույն իսկ չնչին աղբը նետել գետնին, և դրա համար այնդեղ ստանում են տուգանք: Ես կարծում եմ, որ եթե նայել դրան ուղիղ, ապա այո, հնարաոր է մի քիչ սահմաններ են դնում, բայց դա արվում է երկրի մաքրությունը պահպանելու համար, և եթե այդպես չգործեին, մարդիկ հնարաոր է զգաին իրենց ավելի ազատ, հետո էլ բողոքեին իրենց աղտոտվածությունից, ես մնում եմ այն մտքին, որ պետք է մնալ ազատության մեջ, բայց չանցնեն սահմանները:

Оставьте комментарий