5 բաժանում

Բանավոր հաշվարկ: Քննարկում ենք չստացված առաջադրանքները:
Թեմա՝ 10-ի, 100-ի, 1000-ի բաժանելիության հայտանիշները: 5-ի բաժանելիության հայտանիշը
Բաժանելիությունը 5-ի
Հիշենք 10-ի բաժանելիության հայտանիշը:
Եթե թվի գրառման վերջին թվանշանը 0-ն է, ապա թիվը անմնացորդ բաժանվում է 10-ի:
Օրինակ՝
40,120,300 թվերը բաժանվում են 10-ի, քանի որ դրանց վերջին թվանշանը 0-ն է:
Նկատում ենք, որ այս բոլոր թվերը բաժանվում են նաև 5-ի՝
40:5=8, 120:5=24, 300:5=60
Ուրեմն, 0 թվանշանով ավարտվող թվերը բաժանվում են նաև 5-ի:
Սակայն
35:5=7, 75:5=15, 145:5=29
Oրինակները ցույց են տալիս, որ կան 5-ի բաժանվող թվեր, որոնց վերջին թվանշանը 0 չէ:
Բերված օրինակներում թվերի վերջին թվանշանը 5 է:
Պարզվում է, որ սա միշտ տեղի ունի՝
5 թվանշանով ավարտվող թվերը բաժանվում են 5-ի:
Միացնելով դիտարկված երկու դեպքերը՝ գալիս ենք (5)-ի բաժանելիության հայտանիշին:
Եթե թվի գրառման վերջին թվանշանը 0 է կամ 5, ապա թիվը անմնացորդ բաժանվում է 5-ի:
Օրինակ՝
85, 380, 27405 թվերը բաժանվում են 5-ի, քանի որ դրանց վերջին թվանշանը 0 է կամ 5
Համեմատելով, 10-ի և 5-ի բաժանելիության հայտանիշինները՝ տեսնում ենք, որ.
Եթե թիվը բաժանվում է 10-ի, ապա այն բաժանվում է նաև 5-ի:
Առաջադրանք 1.

Շուկայում ձմերուկ վաճառողը գնեց 6 կգ խնձոր և համաձայնվեց վճարումը կատարել ձմերուկով: Քանի՞ կիլոգրամ ձմերուկ նա պետք է տա խնձոր վաճառողին, եթե 1 կգ ձմերուկն արժե 300 դրամ, իսկ 1 կգ խնձորը’ 400 դրամ:
6×400=2400
2400:300=8
Պատ 8կգ
Առաջադրանք 2.

Լրացրու բացատը՝

415 թիվը բաժանվում է 5 -ի:Այո

5-ի
10-ի
5-ի և 10-ի

Առաջադրանք 3.

Վաճառականը, վճարելով 150000 դրամ, գնեց 3 տ ձմերուկ: Նա 60000 դրամ վճարեց ավտո մեքենային’ այն շուկա տեղափոխելու համար 1 կգ ձմերուկը 80 դրամով վաճառելու դեպքում որքան եկամուտ կունենա վաճառականը:
3տ=3000կգ
60000+150000=210000
21000:3000=70
3000×10=30000
Պատ30000
Առաջադրանք 4.

Արդյո՞ք 552 թիվը բաժանվում է 5-ի:ոչ

Որոշիր 795-ը 5-ի բաժանելիս առաջացած մնացորդը:Մնացորդ չկա

Գտիր 53-ը 5-ի բաժանելիս առաջացած մնացորդը:Մնացորդ կմնա 3մնացորդ
Առաջադրանք 5.
5 և 10 թվերից ո՞րի վրա է բաժանվում 630 թիվը:

միայն 5-ի
և՛ 5-ի և՛ 10-ի
ոչ մեկի
միայն 10-ի

Առաջադրանք 6.

Որոշիր 5-ի բազմապատիկ ամենամեծ թիվը, որը մեծ է 127-ից և փոքր է 145-ից: 140

Գտիր 3997-ից մեծ ամենափոքր թիվը, որն անմնացորդ բաժանվում է 5-ի:4000
Առաջադրանք 7.

ա) Եթե Աննան իր գնած ժապավենը բաժանի 7 մ երկարությամբ կտորների, կառաջանա 6 կտոր, և կավելանա 2 մ ժապավեն: Քանի՞ մետր ժապավեն է գնել Աննան:
Լուծում
6×7=42
42+2=44
Պատասխան 44մ

բ) Գրետան որոշել է իր ունեցած 124 ուլունքներից հավասարապես նվիրել 6 ընկերուհիներին: Օգնիր նրան’ պարզելու, թե ամենաշատը քանի ուլունք կարող է տալ յուրաքանչյուրին:
Լուծում
124:6=20 և 4 մն
Պատասխան20
Առաջադրանք 8.
Մի դարակում կա 50 գիրք, իսկ մյուսում՝ 95: Եթե բոլոր գրքերը տեղավորվեն մեկ դարակում, ապա կարելի՞ է պնդել, որ դարակում գրքերի թիվը բազմապատիկ կլինի 5-ին:
Այո
Առաջադրանք 9.
Ուղղանկյան կողմերի երկարությունները 92 սմ և 320 սմ են: Արդյո՞ք ուղղանկյան պարագծի արժեքը 5-ի բազմապատիկ է:
Ոչ

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s